Pastinfo.am-ը գրում է.
Ընտանեկան բռնության հերթական դեպքով ամուսինը գտնվում է և՛ տուժողի կարգավիճակում և՛ ամբաստանվողի. կինը ծեծել է ամուսնուն հատակը մաքրելու փայտով, ամուսինն էլ կնոջն է ծեծել:
 
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա կինն ամուսնու հետ վիճաբանելու ընթացքում ծեծել է նրան հատակը մաքրելու փայտով, ապա հոսանքալարով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տաբեր մասերին:
 
Բացի այդ,  օրեր անց էլ նրա բռունցքի ուժը զգացել է նաև սկեսրայրը. կինն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է սկեսրայրի հետ և ծեծել նրան:
 
 26-ամյա ամուսնուն ևս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ ծեծել է կնոջը:
 
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով 2 դրվագով, իսկ ամուսնում նույն հոդվածով 1 դրվագով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել