Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել երիտասարդ դերասանուհի Լիլի Էլբակյանի հայտարարությունը իր իսկ ֆեյսբուքյան էջի պատին: Մասնավորապես այնտեղ գրված էր. «Հայաստանի ձայնը նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում և իմ քույր Էվան, և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ նախագծից»: 
Հայտարարությունը բուռն արձագանքների է արժանացել թե՛ Ֆեյսբուքի օգտատերերի կողմից, թե՛ զանազան լրատվամիջոցների: «Արմենիա» հեռուստաընկերությունը նշել է, որ առաջիկայում պարզաբանումներ կտա այս հայտարարության շուրջ: 
Մինչ այդ հարցը պարզաբանել է հենց ինքը` Էվան` մի շարք հարցերի պատասխանելով թե՛ անմիջապես Լիլիի հայտարարության մեկնաբանություններում, թե՛ զանազան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում: Էվան հայտնել է, որ այդպիսին են եղել խաղի կանոնները, բացատրել է դրանք և նշել, որ ինքը շատ թեթև է տանում և նեղված չէ: 
Այդ ամենից հետո Լիլի Էլբակյանը գրել է, որ ինքը պարզապես գրել էր իր սուբյեկտիվ կարծիքը: 

Լիլի Էլբակյանը «Հայաստանի ձայնը» նախագծի անարդարությունների մասին

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել