35 տարիների ընթացքում տարեց անտուն տղամարդը գրում էր բանաստեղծություններ և պատմվածքներ՝ չնայած կյանքի սարսափելի պայմաններին: 77-ամյա բրազիլացի փիլիսոփա-գրողի փաստագրական պատմվածքը կոչվում է «The Conditioned», որը բառացիորեն թարգմանվում է որպես «պայմանների մեջ դրվածը»:
Ամեն օր Ռայմունդո Արրուդա Սոբրինոն նստում էր իր երևակայելի ծածկի տակ և գրում էր: Նա երազում էր, որ կգա մի օր, երբ իր պատմվածքները, բառերը և մտքերը կտպվեն, և տարբեր մարդիկ կկարդան դրանք: 2011 թվականին իր կյանքը փոխվեց այն բանից հետո, երբ Ռայմունդոն ընկերացավ Շալլա անունով մի կնոջ հետ: Նա չկարողացավ չնկատել, որ ծերունին մեկ վայրկյանով անգամ ձեռքից բաց չէր թողնում մատիտը: Եվ մի օր ծերունին իր բանաստեղծություններից մեկը տվեց Շալլային, որպեսզի վերջինս կարդա:
Ծերունու ստեղծագործությունը մտավ կնոջ սիրտը, և նա ստեղծեց ֆեյսբուքյան էջ, որտեղ կիսվեց բանաստեղծությունով ամբողջ աշխարհի հետ: Ո՛չ Շալլան, ո՛չ Ռայմունդոն անգամ չէին կասկածում, թե ինչ է հետո կատարվելու: Հազարավոր մարդիկ որոշեցին սատարել ծերունուն: Տեղացիները գտան նրան և նվիրեցին բազմահազար նվերներ: Այսօր այդ մարդու ֆեյսբուքյան էջն ունի մոտավորապես 100.000 հետևորդ: Իսկ ամենահրաշալին այն է, որ Ռայմունդոն սոցիալական կայքի միջոցով գտավ իր եղբորը, ում հետ վաղուց չէր շփվել: Եղբայրը տարավ նրան իր մոտ, լողացրեց ծերունուն, և, 35 տարվա կեղտից ազատվելով, պարզվեց, թե ինչքան լավ և գեղեցիկ տղամարդ էր Ռայմունդոն: Հիմա նա ունի տուն և սիրված է մարդկանց կողմից: Նա աշխատում է իր ստեղծագործությունների հրատարակման վրա: