Մի կողմ թողնենք ուսյալին, քաղաքաբնակին, այսօրվա դրությամբ քրդական որ գյուղն էլ մտնեք, կպատմեն հայերի դեմ իրագործված գազանության և կատարվածի կապակցությամբ իրենց զգացած տխրության մասին: Տատվան գյուղում, ուր տարիներ շարունակ աշխատել եմ, այնքան էին ամաչում իրենց պապերի՝ հայերի դեմ իրագործած Ցեղասպանությունից, որ ամեն անգամ այդ մասին խոսելիս ասում էին. «Նրանք այնքան գեղեցիկ էին, որ բոլորը նրանցով զմայլվում էին... Նրանք այնքան բարի էին, որ բոլոր որբերին կերակրում էին: Նրանք այնքան տաղանդավոր էին, որ ամենադժվար քարն անգամ շատ նուրբ տաշում էին: Այստեղ ինչ գեղեցիկ բան կա, մնացել է հայերից»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10208099245622844
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել