Առավոտվանից ինչ-որ քննադատություններ են սկսվել նոր «Դոմինո» նախագծի ու «Ֆուլ հաուսի» մասով: Ինձ շատ հետաքրքիր ա՝ արդյո՞ք մեր քննադատները կարող են ավելի որակյալ հայկական նախագծեր մատնանշել ու հիմնավորել, թե ինչով են ավելի լավը։
Ու պետք չի համեմատել արտասահմանյան նախագծերի հետ, մենք պետք ա համեմատենք մեր ունեցածի հետ: Չգիտես ինչու, դերասանների խաղին անդրադառնում են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն հեռուստատեսության հետ և այդ գործում մասնագետ չեն: Եկեք չմոռանանք սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքների տարբերության մասին:
Ես կարող եմ չհավանել դերասանի խաղը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող եմ ինձ իրավունք վերապահել ու ասել, որ նա վատ դերասան է: Եթե խնձորի համը չես հավանում, դա դեռ չի նշանակում, որ դա վատ միրգ ա: Իսկ քննադատներին խորհուրդ կտամ դերասաններին ու նախագծերի ղեկավարներին վիրավորելու փոխարեն նկարահանել ավելի որակյալ նախագծեր ու ներկայացնել հանրության դատին: Կարծիք հայտնելը գործ անելուց հեշտ ա... Արմենիա ԹիՎիի նոր նախագծերին բարի եթեր, իսկ դերասաններին ցանկանում եմ համբերություն, թող խոսեն, երբ մարդ ուրիշ անելիք չի ունենում, միշտ էլ սրան-նրան կպնելով ա փորձում ինքնահաստատվել։