Exclusive

BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ հաղորդավար-ամուսիններ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը սպասում են իրենց առաջնեկին։ Այս մասին փորձեցինք խոսել ապագա մայրիկի հետ, սակայն Լիլիթն ասաց, որ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով։

Ի դեպ, օրերս Վահեի ծնունդն էր, նրա տարեդարձի տորթը թեմատիկ էր. մանկական տորթի վրա գրված էր՝ «We love you, Daddy. Happy Birthday»: Մեկնաբանություններում հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը գրել է՝ «Տղուկն էլ ա արդեն շնորհավորում։ Սրանից լավ նվեր չկա»։

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին և թեթև հղիություն մաղթում Լիլիթին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել