Inchuzem.am-ը գրում է.
1. Տեղարդեք ռոուտերը (երթուղղիչը) տան կենտրոնում
Եթե կարող եք տեսնել այն տան սենյակներից մեծամասնությունից, ապա Դուք գտել եք իդեալական տեղը:
2. Մի՛ դրեք սարքը գետնին
Ինչքան էլ լավ ռոուտեր ունենաք, միևնույն է այդ դեպքում Wi-Fi-ի մեծ մասը կանցնի հարևաններին: Այսպիսով, եթե Ձեր ռոուտերը գետնին է, Դուք կորցնում եք Wi-Fi-ի շուրջ հիսուն տոկոսը:Այն ուղղակի գնում է Ձեր հարևաններին:
Իդեալական վայրը այս սարքի համար պատի վրա է: Ուշադիր եղեք, որ չդնեք այս սարքը նաև այն տարածքում, որտեղ շատ պահարաններ կան, դրանք նունպես կարող են աշխատանքը վատացնել:
3. Այլ էլեկտրական սարքերից հեռու պահեք
Սա լեգենդ չէ,բայց ցանկացած էլեկտրական սարք խանգարում է Wi-Fi-ի տարածմանը: Այսպիսով, եթե ունեք հնարավորություն, ապա հեռու պահեք Ձեր ռոուտերը այլ սարքերից:
4. Եթե Ձեր ռոուտերը ալեհավաքներ ունի, խաղացրեք դրանք
Հետաքրքիր փաստ: սարքերը ավելի լավ են աշխատում, երբ նրանց ներքին ալեհավաքը ռոուտերի ալեհավաքին զուգահեռ է դրված:
Պետք է նշել, որ նոթբուքերի մեծ մասը հորիզանական ալեհավաք ունեն, այդ իսկ պատճառով պետք է ռոուտերը դնել նոթբուքի հետ նույն հարթության վրա, այդ դեպքում ազդանշանը ավելի լավ կհասնի: Եթե Ձեր ռոուտերը ունի երկու ալեհավաք, ապա մեկը դրեք հորիզոնական, մյուսը ուղղահայաց:
5. Ազդանշանի տարածման քարտեզ
Շատ ծրագրեր կան, որոնք կկարողանան օգնել գտնել Wi-Fi-ի սարքի տեղադրման իդեալական վայրը, կկարողանան նաև բացատրել, թե ինչու տան որոշ հատվածներում ընդհանրապես ազդանշան չկա: Ծրագրերը կօգնեն Ձեզ ճիշտ տեղում դնել սարքը: