Անհրաժեշտ է`
500 գր շերտավոր խմոր
1 հատ կարմիր տաքդեղ (քաղցր)
8 կտոր պանիր 
8-10 կտոր սալյամի
7-8 կտոր խոզապուխտ
1-2 հատ կծու տաքդեղ
սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Խմորը գրտնակել և բաժանել 8 մասի, շրջանաձև շարել ձևամանի մեջ (խմորի եզրերը պետք է թավայից դուրս գան):
Կարմիր տաքդեղը կտրատել և շարել խմորե «արևի» մեջ, ապա շարել պանիրը, սալյամին, խոզապուխտը, կտրատած կծու տաքդեղը և մնացած պանրի կտորները:
Թավայից դուրս մնացած խմորը թեքել դեպի ներս և միջուկը փակել (ինչպես ցույց է տրված նկարում):
Վրան սև պղպեղ ցանել:
Թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում` 18-22 րոպե: 5-10 րոպե թողնել, որպեսզի հովանա, կտրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել