Մի ամիս է՝ ֆեյսբուքցի Կարենը, մեկ-մեկ էլ մենք, բղավում ենք տարածաշրջանային զարգացումների մասին, բայց մեր անմոռուկատենչներն ու խայռենասերները նոր-նոր են ջոկում, որ սալյուտն արդեն համապատասխան վայր է տեղափոխվել:
Միայն ապրիլի 24-ին դուդուկի տակ մղկտացողները, տաքսիստի անեկդոտի տակ մնացածները, հարյուր տարում սեփական փորն աննպատակ հաստացնողները, անգլիաներում եզի կարգավիճակով տվայտվող գերագույն հրամանատարի լյուբիմչիկն ու որևէ մեկն այդպես էլ չպատասխանեց իմ կոնկրետ հարցին: Այն է` ի՞նչ ռազմավարություն ունենք` կապված Արևմտյան Հայաստանի հողերի հետ: Երևի ժամանակն է մարդ-ֆեյքերի կողմից մեծարված պաշտոնյաներին ասել. Հայաստանում դեռ կան ազնիվ բլոգերներ և օգտատերեր, ում խելքը հասնում է, և ովքեր ձեզ չեն ենթարկվում, ովքեր ձեր կոշիկները չեն լպստում, ովքեր գոնե ուզում են հասկանան` մենք միայն հիշելու ենք ու պահանջե՞նք, թե՞ այլ պլաններ էլ կան: Եթե շոշափելի ու ռեալ ռազմավարություն չունենք, ուրեմն ձեր ապրիլյան շոուները տեղափոխեք Փարվանա ու Հարսնաքար: Հանգիստ եղեք, ձեզ սպասարկող ջահելներն էդ ջրափոսից էլ ձեզ կհանեն։
Հ.Գ. Անթալիաներում հանգստացողներին քլնգող հայրենասերներ, Թուրքիայում կռիվ է, ու քրդերը մեր հողերի հաշվին փորձում են երկիր ստեղծել, ժամանակը չի՞, որ դուք խառնվեք էդ կոնֆլիկտին։