Ռուբինյանց փողոցի մահաբեր հատվածում հետիոտների անցուղին վարորդների մեծ մասը գուցե չի նկատում, իսկ հետիոտների մեծ մասը, հաստատ, արհամարհում է: Երթևեկության պիկ ժամերին, գիշերվա ամենախաղաղ պահերին, անընդհատ լսվում են վերջին վայրկյանին ավտոմեքենան արգելակելու տագնապահար ճռինչներ:

Ամեն անգամ իմ ննջարանում խաչակնքում եմ, փառք տալիս Տիրոջը, կամ… աղոթում (հերթակա՞ն) զոհի հոգու խաղաղության համար: 

Ո՞վ է մեղավոր. վարո՞րդը, որին թվում է` ամենագնացի համար վճարած 100 հազար դոլարով և պետհամարանիշի 20 հազարով անվտանգ երթևեկելու բարեխոսության «մշտական է հանել», թե՞ տուն շտապող հոգնած արհեստավորը, որը որոշում է արագ անցնել ճանապարհը… 

Մեղավոր չեմ փնտրում. շքեղաշուք մեքենաների վարորդներն ու նրանց հարազատները ևս, հավանաբար, փողոց են անցնում, օրավարձով աշխատող արհեստավորն էլ նստում է ղեկին:

Պարզապես խնդրում եմ այստեղ մի վերգետնյա անցում կառուցել կամ ավելի խոշոր և լուսավորվող երթևեկության նշաններ դնել, հարյուր արագաչափ, հազար տեսախցիկ դնել… Սարսափելի տեսարան է` պատուհանի տակ դիակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել