Կալիֆոռնիայի համալսարանի գիտնական Սաբրինա Գալիցիա Սֆորսան երկարատև հետազոտություններ է անցկացրել Վատիկանի արխիվներում: Նա պնդում է, որ Լեոնարդոն կանխատեսել է, որ 4006 թվականի մարտի 21-ին աշխարհում կսկսվի մի նոր երևույթ, որը կանդրադառնա շատ կարևոր ոլորտների վրա, այն կտևի մինչև նոյեմբերի 1-ը: Դա լինելու է աշխարհի վերջի կամ համաշխարհային ջրհեղեղի նման մի բան, որն ամենայն հավանականությամբ կհանգեցնի մարդկային հասարակության վերափոխմանը:
Թե ինչպես է հետազոտողն եկել իր եզրահանգումներին, հստակորեն չի բացատրվում, սակայն մի բան հաստատ է, որ Գալիցիան ուսումնասիրել է ոչ թե Միլանում գտնվող Սանտա Մարիա դելլե Գրացիա տաճարի որմնանկարը, այլ դրանից ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս XII-ի (1498-1515թթ.) պատվերով ստեղծված գոբելենային կրկնօրինակը:
Իտալուհին պնդում է, որ կարողացել է կարդալ Լեոնարդոյի կողմից կազմված յուրատեսակ աստղաբանամաթեմատիկական կոդը: Մասնավորապես, նկարում պատկերված սեղանի սփռոցի ծալքերում նա տեսել է աշխարհի քարտեզը լայնություններով ու երկայնություններով: Ըստ նրա՝ Լեոնարդոն լատինական այբուբենի 24 տառերը համապատասխանեցրել է օրվա 24 ժամերի հետ, անընդհատ կրկնվում են որոշակի սիմվոլներ, օրինակ՝ 8 թիվը, ֆրանսիական վահանը և Լեոնարդոյի ստորագրությունը: Գալիցիա Սֆորսան խոստանում է մոտ ապագայում ավելի մանրամասն գիրք գրել իր հայտնագործության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել