Այսօր անվանի հայ նկարիչ, գեղանկարիչ, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռի ճարտարապետական հանձնախմբի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գրիգոր Խանջյանի ծննդյան 86-րդ տարեդարձն է:
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին Երևանում: 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ.), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ: Խանջյանի արվեստում առանձնանում են նատյուրմորտները: Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» գոբելենների համար Խանջյանի ստեղծած նախապատկերներում: Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» վարագույր-գոբելենը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=478509525527459&set=a.198632183515196.50181.188987171146364&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել