Շատերը Բաղրամյանի պայքարը համեմատում են թատրոնի հետ, իհարկե ոչ առանց հեգնանքի: Բայց նրանք նույնիսկ գլխի էլ չեն ընկնում, որ ակամայից այդպիսի համեմատությամբ շարժմանը մեծագույն պատվի են արժանացնում, չէ որ թատրոնը աշխարհի ամենագեղեցիկ և բնական երևույթն է: Չէ որ կյանքն էլ թատրոնի մի տարակերպ է, ունի սկիզբ, ընթացք և ավարտ: 
Ինչպես թատրոնում, այնպես էլ մենք, ապրում ենք մեր իսկ գրված սցենարի համաձայն, ստեղծում ենք մեր ողբերգական կատակերգությունը, շրջապատվում ենք մարգինալ հանդիսատեսով և այդպես էլ ավարտում` ծափահարությունների ներքո, որոնք չգիտես ինչու միշտ վերջոմ են լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել