Շատ դրական եմ վերաբերվում, որ սոցցանցերը և ժամանակակից մեդիան հնարավորություն են տալիս տաղանդավոր ու վառ երիտասարդներին ինքնառեալիզացվել ու սեփական մտքերը կիսել հանրության լայն շերտերի հետ։ Բայց երբ տաղանդավոր և վառ երիտասարդների անվան տակ ինքնառեալիզացվել են փորձում թերուս մարդիկ, որոնք մի կերպ լրագրողի որակավորում են ստացել ու վատ մասնագետ լինելու պատճառով ոչ մի տեղ չեն աշխատել, ազատ ժամանակը սերիալ ու կինո նայելով են լցրել, ապա իրենց հռչակել կինոգետ ու կինոքննադատ՝ համարում եմ անընդունելի։
Դիանա Մարտիրոսյան անունով մի մեծամիտ պարմանուհի կա, ով բլոգնյուզերում մեկ-երկու անգամ հայտնվելուց հետո իրեն թիվ 1 աստղ է համարում ու Տարանտինո ու Սփիլբերգ է վերլուծում։ Իրեն էնպես է պահում ու խոսում, ասես մի 50 ֆիլմ արդեն նկարել է, ևս հիսունի փողերն էլ վաղը կնստեն հաշվին։
Շուշանպետրոսյանական ֆալշիվի անգլերեն արտասանությամբ այս թերուսը միայն քննադատել գիտի։ Այսօր էլ քննադատել Է Դավիթ Բաբախանյանի նոր ֆիլմը, որի պրեմիերայի ժամանակ, ի դեպ, հանդիսատեսի ծափահարությունները չէին դադարում։
Արտասահմանյան ժուռնալներից մի երկու իմպռտնի հնչողությամբ տեքստ սովորած, բոլոր նախադասություններում «գրոտեսկ» ու «էկլեկտիկ» բառերն արհեստականորեն ճխտող աղջիկն իրեն խելացի է համարում ու սենց՝ ծիպը ինքն ազատամիտ ա էլի, սենց ձևերի մեջ խոսում ա, յանիմ ինքը կայացած թույն դեմք ա, ինչ ուզի՝ կասի իրա 24 տարեկան հալով ու սենց անգամ ուժեղ ֆորմատով հաղորդումներում ինքն իրա էդ քեժուալ ոճում ու ձևում ա ու ոչ մի ձև չի հարմարվում, այլ իրանն ա պարտադրում։
Տո դու ո՞վ ես, որ քննադատում ես, դու ի՞նչ դպրոց ես անցել, ի՞նչ ունես արած, որ Դավիթ Բաբախանյանի պես ռեժիսորին սխալ ես հանում։ Եկել, զվիզդիտ ես լինում, որ անաչառ ես, էս ես, էն ես։ Տենց լավ կինո ես վերլուծում, գոռում ես, որ դու ամենալուրջ ու միակ կինոքննադատն ես էս երկրի, ու առանց քեզ տխուր կլիներ, բա որ տենց անաչառ ես, այ չստացված Կասանդրա, ինչի՞ «Հյուսիս-Հարավի» գլխավոր հերոսուհու մասին մի երկու բառ չասիր լավ կամ վատ։ Երևի մոտիկ ընկերուհիդ է Դիանա Մալենկոն, ու վախեցել ես մի բան ասես, որ չնեղանա, հա՞։ Դու վատ կինոքննադատ ես, բայց հիմար չես։ Դու լավ հաշվել ես, որ էս չխմազ երկրում տարին 5-6 կինո հազիվ դուրս գա, իսկ էդ մնացած ազատ ժամանակը դու Դիանայի հաշվին պետք ա փիառվես ողջ տարին։ Ինստագրամում նկարներ, բան քցես, սաղ տեղերը գլուխ գովաս, որ Դիանան մոտիկ ընկերուհիդ ա, ու ոնց ասես՝ նենց ա անում, որ պրոյեկտներին համաձայնում ու չի համաձայնում մենակ քո ասելով, որ դու ես ամեն ինչ որոշում։ Հիմա ես քո անաչառությանն ի՞նչ ասեմ, ա՛յ ալամեզոն։ Սրանից հետո դու քեզ հարգո՞ւմ ես։ Երևի մենակ կարում ես սոսերին ու հովոներին տուֆտա դերասան ասես ու ձիու պես ժպտաս, չէ՞։ Նենց կուզեմ՝ էս լրատվականները քեզ էլ տեղ չտան, մի հատ հանգստանաս, հասկանաս՝ որը որից հետո ա։
«Հյուսիս-Հարավ» ֆիլմի մասին Դիանա Մարտիրոսյանի կարծիքը կարող եք կարդալ այստեղ։