Առաջինը, թերևս, արաբական թերթի կողմից աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի ճանաչվելն ու հայկական կայքերում թեման տարածելն էր:
Սա մեղմ ասած ծիծաղելի ա, ոչ թե էն պատճառով, որ կասկածի տակ ա դրվում նախարարուհու գեղեցկությունը, այլ էն պատճառով, որ արաբական թերթը, որը կատարյալ անտարբեր ա Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանդեպ, անդրադառնում ա Արփինեի գեղեցկությանը: Մենուայի կայքում գրվեր, ինչ-որ տեղ կհասկանայինք, աչքներս սովոր ա։ ՃՃՃ Երկրորդը՝ մերկապարուհու կեցվածքով օգնականին գործից հանելն ու թեմայի մասին լրատվամիջոցներով սլիվ անելն էր: Դա էլ քիչ էր, հիմա էլ էդ աղջկա նկարն է տարածվում ֆեյսբուքում ու կայքերում:
Մոտավորապես նույն տրամաբանության մեջ իր պաշտոնավորումը սկսեց Հովհաննես Մանուկյանը, ով հայտնվում էր բոլոր հնարավոր տեղերում, որտեղ տեսախցիկ կամ լրագրող կար, ու միշտ արհեստական պատճառներ էր մոգոնում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար, իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, հուզիչ էր։ ՃՃՃՃՃ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել