Քայլում էի փողոցով, երբ հանկարծ ականջիս ընկավ, թե վաճառողն ինչպես է վախեցնում երեխաներին...
Կրպակի մոտ դպրոցական երեխաներ էին հավաքված և սպասում էին իրենց պատվերին, դե երեխաներ են բնականաբար աղմկում էին, վաճառողը նրանց կես կատակ կես լուրջ նկատողություն արեց.
-Երեխեք ջան, մի աղմկեք ձեզ նկարահանում է տեսախցիկը, հեսա ոստիկանները կգան ձեզ կտուգանեն...
Երեխաները միանգամից լռեցին... Խեղճ երեխաներ, ազատ խոսելու իրավունք էլ չունեն` կտուգանվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել