ՉԵՄ վերադառնա մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իրադարձությանը, որտեղ երեք բլոգերների զրույցը հայ պոեզիայի մասին հայկական ֆեյսբուքի տարածքում ստեղծեց իրարանցում։
Հայկական պոեզիան այսօր կարելի է համեմատել անցյալ դարասկզբի եվրոպական ու համաշխարհային կերպարվեստի հետ։
Եվ քանի որ հայկական պոեզիան անցյալ դարասկզբում չունեցավ իր բնականոն աճն ու չապրեց ոսկե, արծաթ դարեր՝ արդեն սովետական շրջանում հակված էր դուրս գալու պատերից և հնարավորինս ազատագրվելու գաղափարախոսական գրականությունից։
Ստացվում է, որ այդ ամենը ստացվեց, ինչքան որ հնարավոր է... Եվ դրա մասին ժամանակն ու պատմությունը կտան իրենց գրահատականները։
Չգիտես ինչու, անկախությունից վեր հայ պոեզիայի մեջ բռնկվեց ուղերձների, կենտրոնախույս՝ դեպի իրեն և իր ապրելիքն ու հասկանալիքն ուղղորդող կերպը, որը, կտրված լինելով բուն հայկականից ու չունենալով օրգանական կապ հայ պատմական պոեզիայի հետ, նման է թարգմանչության և ուղերձների արվեստի:
Ամերիկյան, եվրոպական (առանց ազգային նկարագրի) իրանական, որ էլի սերվում է առանց ազգային նկարագրի եվրոպականից՝ պոեզիայի մուտքը հայ գրականություն առավել քան նման է անցյալ դարի օրիենտալիստական արվեստի դրսևորումներին և կարծեք թե մեզանում ապրում է առանց գնահատականի։
ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ իրարից տարբերվում են նրանով, որ երբեմն վերադառնում են դեպի անցյալ կամ սընթաց կտրվելով հիմքից՝ մխրճվում դեպի ապագա՝ ինքնաբուխ նետված լասոյի նման։
Պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ դեռ մտածում եմ կատարվողի ու կատարվածի գնահատականի վերաբերյալ, և դեռ վաղ է, որ ունենամ իմ գնահատականը, բայց ասածս արդեն իսկ հիմք է ստեղծում ինձ չծափահարելու և առավել ևս կուրորեն չհիանալու համար, քանի որ լինելով քանդակագործ՝ առավել ևս զգուշավոր եմ ժամանակի և ոլորտից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին արտահայտվելով։
Սիլվա Կապուտիկյանը, բնականաբար, չէր կարող իր պոեզիան հարգելու, բայց չսիրելու համար ինձ բան ասել) մեկ անգամ եմ հանդիպել և ակնածանքով նայել մեծ հային (բայց ֆեյսբուքն այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս Պետրոսյան Մարիներին համարժեք լինել ժամանակի մեջ։
Երեկ ստանում եմ հաղորդագրություն սմայլիկի տեսքով և հետո մի սկրինշոթ, թե գյումրեցի քնշուշ էակը... ու այլն։
Լիաբերան ժպտում էի և որքան որ կարողացա, գրեցի, որ ես գրականագետ չեմ, և պետք չէ լուրջ վերաբերվել իմ կարծիքին, ու որ համարում եմ իրեն դրական մարդ և որ ոչ մի կերպ չեմ վերաբերվում իր պոեզիային, քանի որ չեմ լսել և համարում եմ արդի պոեզիայի ուղին դեկլամատիվ պոեզիան (սա իմ տերմինն է, և այս մասին բազմիցս խոսել եմ, որ պոեզիան պտի արտաբերելի լինի)։
Եվ խնդրեցի, որ դրախտի պահով չանիծի, ու որ քնքուշ էակն (ես ինձ բավականին կոպիտ եմ համարում. ինձ դուր է եկել) արտաբերվում է պոետ կնոջ կողմից ու չի նսեմացնում ինձ որպես մարդու)։
Ինչի եմ սա ասում...
Ես հասկանում եմ, որ իմ ֆեյսում գործերս հոգալը և երբեմն լկստվելը կամ մտահոգվելը նորմալ բան է, բայց երբ իմ մեկնաբանությունը քոփի-փեստ է արվում ու տարածվում բավականին պատկառազդու) երկիր ներկայացնող անձի կողմից, ես մի քիչ չեմ հասկանում:
ԻՄ բազմազբաղությունը, քաղաքիս ու երկրի հանդեպ սերը թույլ չի տա ինձ ձգտել լինել ֆեյսբուքյան կերպար, և իմ պարզ մտքերի արտահայտումն ուղղակի իմ իրավունքն է:
Ինձ թվում է՝ մենք իրոք պարապ ենք, ու ինչպես ժամանակին երեք հարևանուհիներ սուրճ խմելիս բամբասում էին, հիմա անում ենք դա։
ԻՍԿ ԵՍ կառաջարկեի պոեզիան ու մշակույթը վերադարձնել ընթեցողին ու սիրահարին և ոչ թե պահել մի քանի հոգու մեջ ու համար (մենք թայֆաբազարությունից ենք բողոքում միշտ, ու ես լավ եմ հիշում Չարենցին միասեռական հայտարարածների հետ վիրտուալ վեճս և հետո դրա պատճառով ըմբոխշնածս, նորմալ է, և կա հզոր իմունիտետ)։
Պոեզիայի գնահատողը ժողովուրդն է, ու պետք չէ սադրել իրավիճակներ ու դրանով (տարբեր հարզացրույցներով) լինել ճանաչելի:
ԵՍ չեմ գնահատում արդի պոեզիան, ես դեռ փնտրում եմ, ու իմ պոետն անցյալ տարի մահացել է, բայց վարմունքը, ձևն ու պատկերն ուղղակի ժպիտ են հարուցում (խեղճ Բախին երեք հարյուր տար հետո ճանաչեց աշխարհը)։
ՊՈԵԶԻԱ... էսօր դրա կարիքն ազգովի ունենք, և եթե սա մնա փակ օղակների համար, մենք անպոեզիա կմնանք։
Գնահատական. իսկ մեր իսկ գնահատականն ու վերլուծությունը մեր մասի՞ն։
Եվ իհարկե, երկիրը երկիր է, ինքն է կարևոր։
Հարգանքներս։
(Հ.Գ. Քանի որ զրուցակցիս իրապես համարում եմ մտավորական և դրական անձնավորություն, իր հետ վեճ չունեմ, և երևի էս հեռակա նամակագրությունը դառնա կոռեկտ զրույցի (հանրային) նոր մոդել։ ճ

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=420793384773167&set=a.142737702578738.1073741840.100005275262344&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել