Tert.am-ը գրում է.
Բրիտանիայի փոքրիկ բնակչուհի, 23-ամսական Քոնի-Ռոուզ Սիբորնը, ով Դաունի համախտանիշով է հիվանդ, միշտ հաճոյախոսությունների է արժանացել ընտանիքի ընկերների կողմից իր գեղեցիկ ժպիտի համար:
Ընկերների խորհրդով՝ բրիտանուհու մայրիկը կապ է հաստատել գովազդային գործակալության հետ, և այժմ 2 տարեկան Քոնին արդեն 2 պայմանագիր ունի և հանրահայտ մոդել-փոքրիկ է:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Քոնին ծնվել է երկու ամիս նախատեսվածից շուտ, սակայն նրա մոտ Դաունի համախտանիշ են ախտորոշել երկու շաբաթականում, ինչն իհարկե չի խանգարել ծնողներին սիրով մեծացնել իրենց «ժպտերես» դստերը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/08/2years-old-girl/1785441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել