Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին և նրանց այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելգիայի Թագավորության պատգամավորների այցի հագեցած օրակարգն ավելի կսերտացնի և նոր որակական հարթություն կտեղափոխի հայ-բելգիական միջխորհրդարանական կապերը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնց նպաստում են նաև մի շարք կարևոր հանգամանքներ. Բելգիան 100 տարի առաջ ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, որոնց սերունդներն այսօր շարունակում են ապրել և արարել այդ երկրում: Բելգիան, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, ըստ Նախագահի, իր զարգացած տնտեսությամբ կարող է լավ օրինակ հանդիսանալ գրեթե նույնչափ տարածք ունեցող Հայաստանի համար՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Նախագահի խոսքով, Հայաստանում Բելգիան ընկալվում է որպես ուսանելի զարգացման մոդել:
Սերժ Սարգսյանը կարևորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել մեր երկրի և ժողովրդի համար կարևոր ժամանակահատվածում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, նաև կարևորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով Բելգիան ամբողջացրել է ճանաչման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



