Ես կարծում եմ, որ սերը լոկ ջուր է`
Անհայտ, անսկիզբ ու անակունք,
Բայց հաստատում եմ, որ սերը ցնդում է,
Ինչպես ջուրը` գոլորշի դառնում:
Անհայտ, անսկիզբ ու անակունք,
Բայց հաստատում եմ, որ սերը ցնդում է,
Ինչպես ջուրը` գոլորշի դառնում:
Այդ դեպքում արցունքն է՞լ է ջուր,
Դա էլ է անհայտ ու ցնդում է շուտ:
Ոչ, արցունքը ջուր է՝ ի պատասխան
Անպատասխան սիրո:
Իսկ սերը ի՞նչ է, էլի լոկ ջո՞ւր:
Սերը երևույթ է` անհայտ ու մեռնող,
Խաբկանք է լոկ, ցնդող ու հալչող:
Մարդիկ չգիտեն սիրել, ինչպես լինել ճիշտ,
Չեն կարող սիրել ու ստում են միշտ:
Ստի մեջ փնտրելով սեր՝ կաթում են կաթիլ
Քո այտերից հոսող աղի արցունքները:
Համոզվեցիր, որ սերը լոկ ջուր է`
Անհայտ, անսկիզբ ու անակունք,
Զգացիր, որ սերը ցնդում է,
Ինչպես ջուրը` գոլորշի դառնում:
Նյութի աղբյուր՝ http://esaystexem.blogspot.com/2012/11/blog-post_27.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել