Life.panorama.am-ը գրում է.

Պետք է նվազագույնը երեք բալիկ ունենալ. Մերի Ներսիսյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Առաջին ալիքով հեռարձակվող «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի վարող Մերի Ներսիսյանը: Հաղորդավարուհին պատմել է նոր եթերաշրջանում հաղորդման առաջիկա զարգացումների, «Մայրիկների ակումբ»-ի նոր ծրագրերի, դստեր և շատ երեխաներ ունենալու իր նպատակների մասին:

-Մերի, «Մայրիկների ակումբ»-ի նոր եթերաշրջանի մեկնարկն արդեն տրված է: Սա հեռուստածրագիր է, որը փոխանցում է բարի լիցքեր և փոխանցում անհրաժեշտ գիտելիքներ: Ի՞նչ է սպասվում նոր եթերաշրջանում:

-Հանրային հեռուստաընկերությունը բազմաթիվ անակնկալներ է պատրաստել իր հեռուստադիտողների համար նոր եթերաշրջանում: «Մայրիկների ակումբ»-ի շրջանակներում ևս սպասվում են բազմաբովանդակ նոր խորագրեր: «Մայրիկների ակումբ»-ը շաբաթական մի քանի անգամ վեր է հանելու հաշմանդամություն ունեցող փոքրիկներին և նրանց ծնողներին վերաբերող ու հուզող թեմաներ: Մեր նպատակն է փոխել հասարակական վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդու, առավել ևս՝ փոքրիկների հանդեպ: Շուտով մեր ակումբում առողջ ապրելակերպի մեկամսյակ կմեկնարկի. քայլ առ քայլ կծանոթանանք առողջ ապրելակերպին հասնելու ամենակարճ ճանապարհին: Բժիշկների մասին ակնարկներ, նորածինների մայրիկներին նվիրված խորագիր, հոգեբանական թեմաների քննարկում՝ երեխաների մասնակցությամբ, ակումբային քննարկումներ, մանկական հիվանդություններ, առողջապահական նորություններ. Նորություններն իսկապես շատ են, դրանց ամեն օր կարելի է հետևել Առաջինի եթերից:

-Ըստ լուրերի, կազմավորել եք հղի կանանց ակումբ, որի անդամները հնարավորություն կունենան հանդիպել մասնագետների հետ: Մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչ է նախատեսվում այս առումով:

-Մայրիկների մեր ակումբը մեկ տարվա ընթացքում ունի գրեթե 20.000 անդամ, սա շատ մեծ գնահատական ու լուրջ արդյունք է: Ուստի որոշեցինք մեկ հարկի տակ հավաքել մեր ակումբի ապագա մայրիկներին. նրանք պարբերաբար հնարավորություն են ստանում մասնակցելու հանդիպումների՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ, հանդիպումների ընթացքում մայրիկները մարզվում են, զբաղվում յոգայով:

-Հետաքրքիր է՝ հեշտությա՞մբ են մեր հայ մայրիկները իրենց անդամակցության խնդրանքով դիմում են Ձեզ, քանի որ մեր ազգային մտածողույթյունից ելնելով թվում է, թե երբեմն բարդույթները հաղթում են մեզ:

-Ես շատ ակտիվ վարում ու հետևում եմ «Մայրիկների ակումբի» ֆեյսբուքյան էջին, որին օրական տասնյակ նամակներ են ուղարկվում: Շատ մայրիկներ կարծում են, որ միայն այդտեղ գրելը բավական չէ և գրում են նույն հարցն ու խնդրանքը նաև իմ ֆեյսբուքյան էջին, ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին և փորձում օգնել բոլորին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել