Ֆեյսբուքում գրանցված կեղծ օգտատերերը շարունակում են մահացած համարել հայտնի գործիչներին


Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաճախ ենք հանդիպում «սկանդալային» վերնագրերով նյութերի, որոնց ամբողջական տարբերակը կարդալու համար մեզանից պահանջվում է հավանել (like անել) տվյալ էջը: 
Սոցիալական ցանցում կարող ենք հանդիպել օգտատերի, ովքեր իրենց լայք էջերը հավանումներով ապահովելու համար, դիմում եմ տարատեսակ միջոցներին: Վերջին շրջանում, իրենց ակտիվությունն են ցուցաբերում կեղծ անվամբ օգտատերերը, ովքեր տարածում են տեղեկատվություն, թե իբր, մահացել է հայտնի դերասանը կամ քաղաքական գործիչը:
Սակայն, ֆեյսբուքյան օգտատերը, լրատվական կայքերի աշխատակիցները պետք է տարբերեն կեղծ օգտատերերին՝ իրական օգտատերերից:
Ֆեյսբուքը տարատեսակ հնարավորություններ է տալիս հավանումներով էջը ակտիվ պահելու համար: Սակայն, հանրությունը հաճախ կուլ է տալիս ֆեյքերի խայծը եւ հայտնվում թակարդում: Սեղմելով հղումի վրա, որը պետք էր բացեր տվյալ նյութը, օգտատերը հայտնվում է լայք պահանջող էջի վրա, եւ մինչեւ չհավանի էջը, չի կարող տեսնել տվյալ նորությունը: Էջի հավանելու փուլը անցնելուց հետո, ընթերցողը չի կարող գուշակել, արդյո՞ք կբացվի տվյալ նյութը, որի համար օգտատերը հավանել է լայք պահանջող էջը: 
Ի դեպ, Ֆեյսբուքը շարունակում է իր օգտատերերի նորությունների բաժնում կարգուկանոն հաստատելու փորձերը: Հերթական քայլերը ձեռնարկվելու են կեղծ նորությունների նկատմամբ: Այսպես, եթե մեծ թվով օգտատերեր տվյալ նորությունը նշեն որպես իրականությանը չհամապատասխանող նորություն, այն ավտոմատ կերպով կհեռացվի կայքից:
Այսկերպ Ֆեյսբուքը փորձում է պայքարել կեղծ ինֆորմացիայի տարածման դեմ, խոսքը մասնավորապես վերաբերում է այս կամ այն աստղի մահվան մասին տեղեկություններին և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել