1421751445_pogibshiye-mirnyye-zhiteliՈւկրաինայի արևելքում հակամարտության հետևանքով մոտ 8 000 մարդ է զոհվել՝ ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ՝ զինվորականներ, մոտ 18 000 հոգի վնասվածքներ է ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը՝ այդ երկրում իրավունքների և ազատությունների ոլորտում իրավիճակի վերաբերյալ 11-րդ զեկույցի հրապարակման հետ կապված:

«Այն ժամանակվանից ի վեր, ինչ սկսվել է հակամարտությունը՝ 2014 թ. ապրիլի կեսից առնվազն 7962 մարդ (ներառյալ՝ ուկրաինացի զինվորականներ, քաղաքացիական անձինք և զինված խմբերի անդամներ) սպանվել են և առնվազն 17811-ը՝ վնասվածք ստացել»,- նշել է ալ-Հուսեյնը:

Նշվում է, որ խոսքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տրամադրության տակ գտնվող ամենավերջին տվյալների մասին է: Զեկույցում, որն ընդգրկում է մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը, ասվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների և վիրավորների թիվն այդ 3 ամսում գերազանցում է նախորդ 3 ամիսների զոհերի և վիրավորների թիվը: Մայիսի 16-ից օգոստոսի 15-ին սպանվել է 105 մարդ, վիրավորվել՝ 308-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել