Ալոեն՝ ընդդեմ մաշկի ծերացմանՀնուց հայտնի են ալոեի բուժիչ հատկությունները: Սակայն այն կարելի է օգտագործել նաև կոսմետոլոգիայի մեջ՝ հայտնում է direct-press.ru-ն:

Ալոե կարելի է աճեցնել տնային պայմաններում՝ ջրելով շաբաթը 2 անգամ: Իսկ եթե ջրելը դադարեցնեք օգտագործելուց 2 շաբաթ առաջ, ապա ալոեի տերևները ձեռք կբերեն ավելի շատ օգտակար հատկություններ: Հետագա օգտագործման համար հարկավոր է կտրել ներքևի տերևները և պահել սառնարանի ոչ շատ սառը մասում:

Դեմքի շփում ալոեով. վերցնել մի կտոր ալոե և մի կողմից հանել թաղանթը: Առավոտյան և երեկոյան դեմքը շփել դրանով: Դա թարմացնում է մաշկը և կանխում մաշկի ծերացումը:

Լոսյոն կնճիռների դեմ. մանրացնել ալոեի 2-3 տերև, ավելացնել 1 լիտր եռացրած սառը ջուր: Դնել թույլ կրակի վրա և եռացնել 5 րոպե: Ապա սառեցնել և քամել: Ստացված լոսյոնը պահել սառնարանում: Դրանով դեմքը շփել առավոտյան և երեկոյան:

Շրթունքների չորության դեմ. շփել շրթունքները ալոեի հյութով: Այն շրթունքները ամբողջ օրը կպահի խոնավ:

Դեմքը սնուցող դիմակ. ալոեի 2 տերև մանրացնել և խառնել 2 ճաշի գդալ տաքացրած մեղրի հետ: Դիմակը քսել դեմքին և պարանոցին, սպասել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Այս դիմակը հարմար է ցանկացած տիպի մաշկի համար: Այն սնում է մաշկը, գույնը դարձնում առողջ և փայլուն, հարթեցնում մանր կնճիռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել