Sergio+Romero+Swansea+City+v+Manchester+United+mI-h87y8-1oxԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն շնորհակալություն է հայտնել ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, տեղեկացնում է Goal.com-ը:

«Շնորհակալ եմ Լուի վան Գալից: Ամռանն ինձ դժվար էր նոր ակումբ փնտրել, չնայած, որ լավ ելույթներ էի ունեցել Աշխարհի առաջնությունում և Կոպա Ամերիկայում:

Մարզչական շտաբից մեծ աջակցություն եմ զգում: Դարպասապահի համար միշտ էլ կարևոր է գլխավոր մարզչի վստահությունը: Վան Գալը փրկեց իմ կարիերան: Նա հույս է դնում ինձ վրա»,- հայտարարել է արգենտինացի դարպասապահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել