1271533_365749673601190_8837824496606204090_oԲրիտանացի Փոլ Մեյսոնը բաժանվել է իր հարսնացու Ռեբեկա Մաունթինից, հանուն որի հետ հարաբերությունների նիհարել է 305 կիլոգրամով: Այս մասին Մեյսոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Տղամարդու խոսքով՝ բաժանության պատճառը «հարաբերությունները շարունակելու մոտիվացիայի բացակայությունն է»: Մեյսոնը նշել է, որ ինքն ու Մաունթինն ընկերներ են մնացել, և ինքը կշարունակի ապրել նրա տանը մինչև առանձին բնակարան վարձակալելու հնարավորություն ունենա: Նա հավելել է, որ նախկին հարսնացուն աջակցում է իրեն:

2015թ. ապրիլին Մեյսոնից 21 կգ ավելորդ մաշկ են հեռացրել: Դրանից հետո նա մնացել է ապրելու ԱՄՆ-ում՝ Մաունթինի տանը:

2014թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ անգլիացի փոստատար Փոլ Մեյսոնը, որը եղել է աշխարհի ամենագեր մարդը, Facebook-ում ամերիկուհի Ռեբեկա Մաունթինի հետ ծանոթությունից հետո նիհարել է 305 կիլոգրամով: Մինչ այդ բրիտանացին կշռել է 445 կգ:

Նշվում է, որ նիհարելուց հետո Մեյսոնը կշռել է մոտ 120 կգ, իսկ Մաունթինի քաշը 50 կգ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել