Ռուս երգիչ Ալեքսանդր Բույնովի մոտ կասկածում են քաղցկեղի ռեցիդիվ168.am-ը գրում է.

Ռուս փոփ-երգիչ Ալեքսանդր Բույնովը, ով մի քանի տարի առաջ հաղթանակ էր տարել քաղցկեղի դեմ պայքարում, դարձյալ հայտնվել է բժիշկների հսկողության ներքո, հայտնում է LifeNews-ը:

Տեղեկությունների համաձայն՝ 65-ամյա արտիստը հետազոտություն է անցնում Մոսկվայի կլինիկաներից մեկում՝ կապված քաղցկեղի հնարավոր ռեցիդիվի կասկածի հետ:

Երգիչը դարձյալ բախվել է վտանգավոր հիվանդության ախտանիշների հետ 4 տարի անց այն ուրախալի լուրից հետո, երբ պարզվել էր, որ հիվանդությունը հաղթահարվել է:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուռուցքը արդեն կարող է մետաստազներ տված լինել այլ հյուսվածքներում ու օրգաններում:

Բժշկական շրջանակներում աղբյուրները հայտնում են, որ բացառված չէ, որ 65-ամյա դերասանին կարող է անհրաժեշտ լինել վիրահատել կամ քիմիաթերապիայի կուրս նշանակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել