Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև սեպտեմբերի 13-ըYerkir.am-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օդի բարձր ջերմային ֆոնը կշարունակվի պահպանվել մինչև սեպտեմբերի 13-ը:

«Մինչև սեպտեմբերի 13-ը օդի ջերմաստիճանը կշարունակի բարձր մնալ` հասնելով մինչև 35 աստիճանի: Ամսի 13-ից հետո ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում, սակայն առնվազն 3 աստիճանով այն կիջնի»,- ասաց Սուրենյանը` հավելելով. «Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև տեղումներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել