Ոչ մեկին չէի ուզում ցույց տալ, թե ես ինչպես եմ ռեփ կարդում, ոչ էլ ցանկացել եմ ցուցադրել, թե ինչպես եմ պարում. Ալլա Լևոնյանը՝ նոր տեսահոլովակի մասինLife.panorama.am-ը գրում է.

Վերջին օրերին համացանցում է հայտնվել Ալլա Լեւոնայնի նոր՝ «Բարեւ» կոչվող տեսահոլովակըLife.panorama.am-ին երգչուհին պատմեց նոր երգի մտահղացման, ռեփ ոճում հանդես գալու եւ մարդկանց արձագանքների մասին:

«Պետք է ասեմ, որ հենց սկզբից, երբ երգը գրեցի, մտածում է, որ այն իր մեջ փոքրիկ ռեփ հատված է ունենալու, անգամ մտածում էի, թե ում հետ այն իրականացնեմ, հետո այս երգը առաջին անգամ երգեցի իմ մենահամերգի փակման ժամանակ, սակայն այդ օրվա գործիքավորումը ավելի համապատասխան էր համերգային տարբերակին, դրա համար հետո որոշեցի այն ներկյաացնել նոր գործիքավորմամբ, որն իրականացրեցի Վահագն Հակոբյանի հետ, հենց նա երգի բոլոր հետաքրքիր լուծումները տվեց: Իսկ հետո, երբ ձայնագրվում էի, ռեփի կտորների ժամանակ ես ուղղակի կարդացի, որպեսզի հետո գտնեինք որեւէ ռեփերի, ով նույն կերպ կկարդա, բայց երբ Արման Ավեիսյանը լսեց, ասաց՝ «վերջ, հենց այսպես էլ մնում է երգը», ես էլ համաձայնեցի»,- «Բարեւ» երգի ծնունդի եւ ընթացքի մասին պատմեց Ալլա Լեւոնյանը:

Իսկ ահա տեսահոլովակի մասին խոսելիս՝ երգչուհին նկատեց. «Երբ արդեն պատրաստ էր «Բարեւ»-ի նոր գործիքվորումը, ես հրավիրվել էի «Դար 21»-ի մրցանակաբաշխությանը՝ մրցանակ հանձնելեւ եւ ելույթ ունենալու, այնտեղ ես կրկին այս երգը կատարեցի, որը բավականին մեծ արձագանքներ ունեցավ, անգամ ողջ դահլիճը ոտքի կանգնեց, որոնց շարքում էին նաեւ ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանն ու Արամեն: Հաջորդ օրը Սյոման զանգահարեց ինձ եւ ասաց, որ պարտադիր պետք է այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանվի եւ հենց ինքն էլ կզբաղվի այդ գործով: Սկզբում ես մտածում էի, որ այն լինի հայկական մոտիվներով, բայց հետո գաղափարը փոխվեց եւ Սյոման որոշեց տեսահոլովակում ներկայացնել երկու Ալլա Լեւոնյանների հետաքրքիր միքս: Ընդ որում, պետք է շեշտեմ, որ այո ես հայուհի եմ, ով բազմազավակ մայր է, ով ունի երգարվեստում իր ուրույն ոճը, որը տեսահոլովակում Սյոմա Կոդաբաշյանը որոշեց ցույց տալ ի դեմս իմ բալիկների,  բայց եւ իմ մեջ ապրում է նաեւ մյուս Ալլա Լեւոնյանը, ով կարող է պարել, անգամ ռեփ կարդալ եւ առհասարակ դիմել հետաքրքիր էքսպերիմետների, դա են վկայում իմ անցած ճանապարհը. տարիներ առաջ, ես ջինսե կոնբինիզոնով հեծանիվ էի վարում եւ «Հայաստան» երգն էի երգում, ես չվախեցա եւ հետաքրքիր հումորային կերպարով ներկայացա Արման Աղաջանյանի հետ «Ես մարալ եմ», «Իզուր» զուգերգերով: Այսինքն՝ այսօր իմ տեսակից ելնելով այնքան էլ զարմանալի պետք է չլինի ռեփ կարդալը, իհարկե, սա չի նշանակում, որ ես հեռանում եմ իմ ուրույն ոճից եւ այսուհետ ռեփով եմ ներկայանալու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել