Panorama.am-ը գրում է.
Մանկապարտեզներում, ճամբարներում, հանրային սննդի օբյեկտներում վերջին ամիսների ընթացքում գրանցված սննդային թունավորումների վերաբերյալ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հարցեր է ուղղել Սննդամթերի անվտանգության պետական ծառայությանն ու առողջապահության նախարարությանը:
ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ծառայությունը չի պատասխանել հարցերին, իսկ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, նախորդ տարիների համեմատ սննդային գործոնով պայմանավորված բռնկումների թիվը խիստ ավելացել է, ավելացել է նաև այդ բռնկումների հետևանքով տուժած մարդկանց թիվը:
«Մենք ծառայությանն ուղվված դիմումով հարցրել էինք, թե սննդային թունավորումներից հետո ի՞նչ գործողություններ է իրականացրել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականցրել մինչև թունավորումները, ելնելով ծառայության լիազորությունների շրջանակից, ի՞նչ միջոցառումներ կարելի էր իրականացնել: Մենք հարցրել էինք նաև, թե սննդային գործոնով քանի՞ բռնկում է գրանցվել: Կա՞ ուսումնասիրություն, ըստ որի կարելի է պնդել, որ սննդի աղտոտվածությունը եղել է կոնկրետ փուլում»,-պատեկան մարմին ուղղված հարցերից մի քանիսը թվարկեց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, ծառայությունից միջանկյալ որևէ գրություն չեն ստացել, ինչն էլ թույլէ տալիս պնդելու, որ ծառայությունը խախտել է օրենքը՝ հնգօրյա ժամկետում չպատասխանելով հարցերին:
Նախորդ տարիների համեմատ սննդային գործոնով պայմանավորված բռնկումների թվի ավելացման պատճառների մասին խոսելիս Պիպոյանը մատնանշեց անվերահսկելիությունն ու կամքի, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը:
Ուսումնական տարին նոր է սկսել, հնարավո՞ր է մանկապարտեզների տխուր փորձը կրկնվի դպրոցներում: Պիպոյանն ասաց, որ ՀԿ-ն ահազանգեր չի ստացել, սակայն դա հիմք չի տալիս պնդելու, որ այնտեղ ամեն ինչ լավ է: Ահազանգողներ գրեթե չեն լինում, քանի որ հետագայում հնարավոր է երեխան ու նրա ծնողը խնդիրներ ունենան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



