Երբ սահմանամերձ համայնքները հայտնվեցին ադրբեջանական կրակահերթի տակ, յուրաքանչյուրիս անհանգստությանն ու վրդովմունքին չափ ու սահման չկար: Բոլորս գիտակցում ենք, որ սահմանամերձ տարածքում ապրող և գնդակոծման ենթարկված մեր հայրենակիցն ունի ոգեշնչման կարիք: Սա է պատճառը, որ ԲՀԿ ներկայացուցիչներով մեկնեցինք սահմանամերձ համայնքներ: Սակայն որոշ ուղղորդվող ուժեր ու անհատներ, պատսպարվելով ֆեյքերի հովանու ներքո, փորձում են մեղադրել ԲՀԿ-ին շփման գիծ այցելելու համար: Որտե՞ղ էիք դուք, երբ մենք 200 մետր հեռավորության վրա կրակահերթի տակ այցելեցինք մեր հայրենակիցներին, որոնք աշխատում, ապրում ու գիշերում են կրակոցների տակ: Ովքեր մեզ փորձում են մեղադրել պոպուլիզմի մեջ, թող թեկուզ հիմա, երբ կրակոցներ արդեն չեն լինում, ինչպես այդ օրն էր, թող թեկուզ հիմա այցելեն ու զորակցեն այնտեղի բնակիչներին: Ասեմ ավելին՝ մեր հանդիպումների ժամանակ կիսեցինք համայնքների բնակիչների մտահոգությունները, և արդեն այսօր լուծվել է Կայանավան համայնքի բնակիչների կարևորագույն խնդիրը՝ գազամատակարարման խողովակագծի հարցը, որն արդեն ստացել է իր դրական լուծումը, և մի շարք այլ խնդիրներ, որոնք բարձրացրեցին բնակիչները, նույնպես մեր ուշադրությանն արժանացան և համապատասխան ատյաններում բարձրաձայնվելու են, ավելին՝ ԲՀԿ խմբակցությունն այժմ աշխատում է օրենսդրական նախագծերի վրա, որոնք թույլ կտան կարգավորել սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Մի՛ դատեք այն արդար գործերը, որոնց պատվերները ստացել եք հայտնի կենտրոններից:
Ինքս հանրապետության տվյալ սահմանում եմ ծառայել, վիրավորվել եմ զինծառայակից ընկերոջս կյանքը փրկելիս և այդ օրն այնտեղ հանդիպեցի իմ հրամանատարին, ով նույնպես սահմանամերձ տարածքում է ապրում և չի դադարում իր պարտքը մատուցել սեփական հայրենիքին այնպես, ինչպես բոլորս, ինչպես սահման այցելած մեզանից յուրաքանչյուրը: Իսկ դուք այդպես էլ կմնաք վախկոտ ու ֆեյքերի փեշի տակ թաքնվողներ: Դուք ձեր նման վարքագծով ազերիներից վատն եք:



