Աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը հայտնի է իր էպատաժային քայլերով, ինչպես Լեդի Գագան՝ իր կերպարներով։ MTV VMA մրցանակաբաշխության ժամանակ ռեփերը հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։
Արդեն բազմաթիվ քաղաքական եւ արվեստի գործիչների իրենց կարծիքն են արտահայտել այս մասին։ Հերթը ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դստեր՝ Չելսի Քլինթոնինն է։ Աղջիկը մեկնաբանել է Ուեսթի՝ ԱՄՆ-ի նախագահ դառնալու մտադրությունը, հայտնել է The New Musical Express-ը։

«Շատ կարեւոր է, թե ովքեր են մասնակցում ընտրական պայքարին։ Նույնիսկ եթե նա (Քանիեն) կատակել է, բայց մրցանակաբաշխությունը դիտող փոքրիկ մի տղա կամ աղջիկ հենց այդ պահին մտածել է՝ միգուցե ես փորձեմ, ուրեմն հիանալի է»,- հայտարարել է Չելսի Քլինթոնը։