Երիտթուրքերից մինչև Էրդողան նույն պատկերն է... 100 տարի հետո էլ Թուրքիայի քաղաքականությունն իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ ոչնչով չի փոխվել: Ուղիղ մեկ դար առաջ Թուրքիայում իշխող երիտթուրքերի պարագլուխները հայերին համատարած հայտարարեցին ապստամբներ և «դավաճան տարր» Թուրքիայի ներսում, որից հետո պետականորեն իրականացրին իրենց սարսափելի ոճրագործությունը` հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը:
Հիմա էլ նույն պատկերն է այս անգամ արդեն քուրդ ազգաբնակչության հանդեպ: Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը բառացիորեն այսպիսի սպառնալիքներով հանդես եկավ իրենց անկախության համար պայքարող քրդերի հասցեին. «Կա՛մ կթաղեմ բոլոր նրանց (քրդերին) իրենց զենքով հանդերձ, կա՛մ կստիպեմ նրանց լքել երկիրը (Թուրքիան), ովքեր դուրս են եկել մեր դեմ... Այս ամենի համար, ինչ այժմ կատարվում է, նրանք (քրդերը) թանկ գին են վճարելու»:



