Հիմա էլ Լիկա Սալմանյանի նախկին սեր Ռիչարդ Մադլենյանն է իր այֆոնը ցուցադրում: Այո, աստղային ֆիքստուլների ցուցակը շարունակում է Ռիչարդ Մադլենյանը: Ինչպես գիտեք՝ մեր աստղերն ու աստղիկները յուրաքանչյուր առիթ օգտագործում են, որ ազգիս տեղեկացնեն իրենց՝ վարկով կամ փակովի առած այֆոն վեցի մասին:
Երեկ սերիալներից մեկում, որտեղ, չգիտես ինչի, խաղում է Ռիչարդը, մի սերիայի ընթացքում 4 անգամ ցուցադրեց իր այֆոնը....
Ես չեմ հասկանում՝ ի՞նչն է պատճառը։ Ախր նենց չի է, որ հիմա ազգս այֆոն չտեսած ա, ախր նենց ա, որ հիմա 5-ից 3-ն այֆոն ունեն, էդ 3-ից երկուսինն այֆոն վեց ա, բայց միևնույն է՝ մեր աստղերը գիտեն, թե իրանցից էն կողմ աշխարհ չկա, ու մենք բոլորս անտեր ու դուզ քցած ենք ու այֆոն մենակ տելեվիզորով ենք տեսել....
Ասածս ի՞նչ ա՝ աստղե՛ր, ա՛յ աստղեր, մենք էլ այֆոն ունենք, ու ավելին ասեմ՝ ես մարդ գիտեմ, որ այֆոն 6 պլուս ունի... Ճ



