Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության և Երևանում Բրիտանական դեսպանատան նախաձեռնությամբ Հայաստան է ժամանելու Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը:

Սեպտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին զինվորական երաժիշտները Երևանում համերգ-ներկայացումներ կունենան: Նախատեսվում է երեք բացօթյա համերգ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:00-ին, Գաֆեսճյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում, իսկ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում` Հայաստանի Պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ:

Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն է ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցության մեջ: 

Նվագախումբն այցելելու է նաև երաժշտական դպրոցներ` վարպետության դասեր անցկացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել