Չեմ սիրում, որ մեր վայ-արվեստագետները քթները մտցնում են այնտեղ, որտեղ պետք չի: Էլ ավելի շատ չեմ սիրում, որ իրեն բանաստեղծուհի կոչող այս կինն, էժանագին եթերներում Լիանա Զուրաբյանի հետ իր անամոթ ու անմակարդակ զրույցները թողած, սահմանի ու կրակոցների մասին է խոսում: Տիկի՛ն Մարինե, միգուցե նկարագրածդ սալաթն ուտեիր և վերջապես լռեիր: Սահմանը և կրակոցները ձեզ համար սևով սպիտակի վրա խզբզանք չեն: Սահմանին գիշեր-ցերեկ կրակոցների տակ կանգնած արթուն տղաներ են, ովքեր հսկում են նաև քո նմանի խաղաղ քունը, սահմանին թշնամու հետ կռիվ տվող գյուղացին է, ով չի կարողանում իր ողջ տարվա տանջանքի պտուղներն այգուց տուն բերի, սահմանին օրորոցայինի փոխարեն կրակոցների ձայներ լսող երեխան է...

Չի ուտվո՞ւմ,  թե՞ քո՝ չափն ու սահմանը կորցրած մենյուում չկա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել