Tert.am-ը գրում է.

Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբը, որտեղ խաղում է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որոշել է ֆինանսական օգնություն հատկացնել Գերմանիա այցելող փախստականներին, փոխանցում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ակումբի կայքին։

Որոշում է կայացվել Չեմպիոնների լիգայի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղի վաճառված տոմսերից յուրաքանչյուրից 1-ական եվրո հատկացնել։ Խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Մոտավորապես գումարը կկազմի 46.000 եվրո։

Այսպիսով՝ գերմանական ակումբը կաջակցի պորտուգալական «Պորտու» ակումբին, որն օրերս առաջարկել էր ՈՒԵՖԱ-ին՝ կոչ անել բոլոր 32 ակումբներին, որոնք մասնակցում են Չեմպիոնների լիգայի խմբային առաջնությանը, համատեղ գումար հավաքել «Եկեք խաղանք փախստականների համար» կարգախոսի ներքո։

«Մենք երջանիկ ենք աջակցել «Պորտու»-ի տվյալ գովելի նախաձեռնությանը։ Որպես ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մասնակիցներ՝ մենք պետք է կարևոր դեր կատարենք եվրոպական հանրությունում և համերաշխություն ցուցաբերենք փախստականների հետ»,- ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Ստեֆան Շիպերսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել