Մանրամասներ Թուրքիայում տեղի ունեցած եւ Հայաստանում լսված պայթյունի մասինYerkir.am-ը գրում է.

Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհի Դիլուջու սահմանակետի ոստիկաններին տեղափոխող ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել Քրդական բանվորական կուսակցության զինյալների կողմից:

Ըստ Hurriyet-ի՝ ավտոբուսի պայթյունի հետևանքով գրանցվել են զոհեր և վիրավորներ: Կայքը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել այս առավոտյան Հասանհան գյուղի մոտակայքում:

ՔԲԿ-ականները ականներ են տեղադրած եղել այդ ճանապարհին, որը պայթեցրել են ավտոբուսն անցնելու ժամանակ: Զոհերի և վիրավորների թվի մասին դեռևս չի հաղորդվում, սակայն տարածքում գործողություններ են իրականացվում:

Ենթադրում ենք, որ այսօր` 09.46-ին, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղում լսվել է հենց այս պայթյունի ձայնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել