
Հարգելի՛ կինոմաններ,
Օնլայն բարեգործական աճուրդը համարում ենք սկսված:
Աճուրդի մասնակցության կանոններն են.
1. Աճուրդին կարող են մասնակցել 16 տարին լրացած` Facebook սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը:
2. Դրույքները կատարվում են այս գրառման մեկնաբանություններում:
3. Աճուրդի մեկնարկային գինը՝ 1000 դրամ:
4. Դրույքաչափը՝ անսահամանափակ:
5. Աճուրդը կավարտվի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 23:00-ին:
6. Հաղթող կճանաչվի վերջին ամենաբարձր գինն առաջարկած օգտատերը:
Հ.Գ. Աճուրդի ընթացքին հետևելու համար հարկավոր է անընդհատ թարմացնել տվյալ էջը:
Խաղարկվում է «Հյուսիս-Հարավ» ֆիլմի ԵՐԵԿՈՅԱՆ պրեմիերայի հրավիրատոմս՝ 2 անձի համար:
Աճուրդից գոյացած հասույթը փոխանցվելու է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին՝ մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժման նպատակով:



