750x-1ՄԱԿ-ի պարենամթերքի և գյուղատնտեսության հարցերով կազմակերպության ղեկավար Ժոզե Գրացիանու դա Սիլվան հայտարարել է, որ մարդկությունը հաջողություն է գրանցում ծառերի մահացության խնդրի լուծման հարցում։ Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը։

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ անտառային տարածքների ամենամյա կորուստը նվազել է 1990-ականների սկզբների 0.18 տոկոսից՝ 2010-2015թթ. հասնելով 0.08 տոկոսի։

Վեջին 25 տարիներին անտառային տարածքների կորստի տեմպը կրկնակի կրճատվել է՝ ասել է նա։

Այնուհանդերձ, նա հավելել է, որ 1990 թվականին անտառային տարածքների մակերեսը կազմել է երկրային ցամաքի 31.6 տոկոսը, իսկ այժմ՝ 30.6 տոկոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել