Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեզ համար սրբություն է, ինչպես մեր երկիրը, դրոշը, զինանշանը: Այն փորձադաշտ չէ, այն ազգին ուրախացնող և հպարտություն պարգևող է նաև: Բավական է այն դարձնել փորձադաշտ, պետք է մարզիչ՝ բարձրակարգ և ֆուտբոլի գիտակ: 80-ականներին Բրազիլիան ուներ մարզիչ, որը մասնագիտությամբ ֆուտբոլիստ չէր, բայց ֆուտբոլի գիտակ էր, անգամ նրա մարզած հավաքականը չեմպիոն չդարձավ, բայց նրա թիմի նման թիմ առ այսօր չեմ տեսել: Հավաքականը պետք է վստահել լուրջ, գրագետ, դեմք ունեցող, իր խոսքի արժեքն իմացող անհատի, մարդու, ով չի երկնչի անգամ կարծեցյալ հեղինակություններից, ավելին՝ մարդու, ով գիտի ինչպես կազմակերպել և խաղալ: Ս.Հովսեփյանն այն ֆուտբոլիստը չէր, որին լեգենդ ենք սարքում, սովորական էր նրա խաղը, իսկ իր խոսքը լսելիս առաջին իսկ բառից պատկերացում ես կազմում նրա մարդկային և ֆուտբ. գիտելիքների մասին: Հայաստանում առաջիկայում սահմանադրության փոփոխություն է (այս մասը կատակով), բայց լրջորեն մոտենալ և փոխել է պետք նաև ֆեդերացիայի նախագահին և մարզչի պաշտոնակատարին...
Հայաստանն ունի պոտենցիալ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, դրան լրջորեն է պետք մոտենալ, թե չէ այս մոտեցումով անհնարին է... Կա ՖԱԼՅԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ սերտած անձ, մարդ, ով գիտեր իր արժեքը թե՛ 70-ականներին և թե՛ մինչ այսօր: ՄԵԶ ՀԱՆԴՈՒԳՆ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՊԵՏՔ, ՄԵԶ ԴԻՄԱԳԻԾ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ԻՍԿ ԴԱ ՈՒՆԵՆՔ՝ ՀԱՆՁԻՆՍ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ, ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ և ԱՅԼՈՑ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել