pic_6d52d501e5151c302483bce9645b7094Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Դևիդ Քեմերոնի կառավարության առաջարկին՝ ԵՄ-ում Միացյալ Թագավորության անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Կողմ են քվեարկել 316 օրենսդիրներ, դեմ՝ 53-ը։ Այնուհետև հանրաքվեի անցկացման հարցը պետք է դրվի լորդերի պալատի դիտարկմանը։

Պատգամավորները կողմ են քվեարկել տեքստի ուղղումների ընդունմանը։

Հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017 թվականի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել