18 տարօրինակ փաստ հղիության մասին, որոնց մասին շատերը չգիտեն (լուսանկարներ)Ցանկացած մայր կարող է ձեզ ասել, որ հրաշք ծննդին նախորդում են 9 դժվարին ամիսներ։ Սկսած առավոտյան սրտխառնոցից և վերջացրած ծննդյան ցավերով։ Հարկ է լինում շատ բանի դիմանալ աշխարհին նոր կյանք պարգևելու համար։

desktop-1413216127

Մեր ժամանակներում կանայք 3 անգամ ավելի են ծննդաբերում կեսարյան հատման օգնությամբ, քան 10 տարի առաջ։

Հղիության երկրորդ շաբաթում էմբրիոնները օրական մոտավորապես մի լիտր մեզ են արտադրում, իսկ հետո խմում են այդ հեղուկը։

desktop-14132161271

Հղիության ընթացքում արգանդը ձգվում է՝ դեղձի չափից հասնելով մինչև միջին չափի ձմերուկի։ Դա մոտավորապես 500 անգամ ավելի է նրա սովորական չափից։

desktop-1413216145

Հղիության ավարտին մոտ կնոջ ընկերքը օրական արտադրում է այնքան էստրոգեն, որքան արտադրում է ոչ հղի կնոջ օրգանիզմը 3 տարվա ընթացքում։

desktop-1413216154

Հղիի օրգանիզմում հեղուկի մնալու հետևանքով նրա ոտքի չափը կարող է մեծանալ ընդհուպ մինչև մեկ համարով։

desktop-1413216131

Հղիությունը անպայման չէ, որ 9 ամիս տևի։ Հնարավոր է հղի լինել մի ամբողջ տարի։ Այս պահի դրությամբ գրանցվել է ամենաերկար հղիությունը՝ 375 օր։

desktop-1413216141

Բազմապտուղ հղիության շանսերը մեծանում են՝ կախված մոր քաշից (ավելորդ քաշի դեպքում) կամ հասակից։

desktop-1413216144

Հղի կնոջ հոտառությունն իսկապես սրվում է։ Դա ծառայում է պաշտպանիչ մեխանիզմ երեխայի համար վնասակար սննդամթերքներ օգտագործելուց։

desktop-1413216130

90%-ի դեպքում հղիության ժամանակ կնոջ մաշկի երանգը փոխվում է։

Երեխայի մատիկների վրայի գծերը ձևավորվում են հղիության առաջին 3 ամսվա ընթացքում։

desktop-1413216135

Վերջին ժամանակներս նորածինների քաշն ավելանում է։ Օրինակ՝ վերջերս մի կին ծննդաբերել է 6.8 կիլոգրամանոց մանկիկ։

Հղիության ժամանակ բարձրանում է արյան ճնշումը, այդ պատճառով կարող է արյունահոսություն առաջանալ քթից, կամ արնահոսեն լնդերը։

desktop-1413216158

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքրիկները զգում են մոր կերած ուտելիքի համը։

Վերջին 2 տասնամյակում Ամերիկայում ավելի շատ տղա է ծնվել, քան աղջիկ, չնայած կանայք ամբողջ բնակչության շրջանում գերակշռում են։

desktop-1413216140

Ծննդաբերության խթանման գիտականորեն ապացուցված մեթոդ է «կոմֆորտի տեխնիկան», որը ենթադրում է պտուկների ստիմուլյացիա։ Լուսանկարի գրությունն ասում է՝ «Ծանուցագիր վտարման մասին»։

desktop-1413216143

Խոսակցություններն այն մասին, թե հղիության ընթացքում հաճախ այրոցք ունեցած կանայք ծննդաբերում են արդեն ձևավորված մազածածկույթով մանուկների, ճիշտ է։

desktop-1413216148

Նորածինները լաց են լինում արդեն մոր արգանդում։ Եվ ոչ բոլորովին այն պատճառով, որ հուզված են, այլ պարզապես պատրաստվում են լույս աշխարհ գալուն։

desktop-1413216136

Հղի կանանց և երիտասարդ մայրերի մոտ կարող է կաթ առաջանալ, եթե նրանք երեխայի լաց լսեն, եթե անգամ նա իրենց փոքրիկը չէ։

desktop-14132161521

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել