aleksanyan060414Araratnews.am-ը գրում է.

Այսօր ամերիկյան Լաս Վեգասում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Մրցաշարի հենց մեկնարկում մեզ ուրախացրեց աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: 98կգ քաշային կարգում նա մեկը մյուսի հետևից մեծ առավելությամբ հաղթելով իր 5 մրցակիցներին` ահսավ եզրափակիչ, ուր մրցեց իրանցի Ղասամ Ղոլառեզայի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ հարևան պետության ներկայացուցչի դեմ գոտեմարտում և հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն:

Ցավոք մեր մյուս մարզիկները չկարողացան մեդալներ նվաճել:

2014 թվականի աշխարհի չեմպիոն, 75կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը հենց առաջին տուրում հանդիպել էր ռուսաստանցի Ռոման Վլասովին, ով 2012 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ եզրափակչում հաղթել էր մեր մարզիկին ու նվաճել ոսկին: Այսօր էլ Արսենին չհաջողվեց հաղթել նրան: Իսկ անցումային փուլում Արսենը զիջեց նաև բրոնզե մեդալակիր, ղազախստանցի Դոժան Կարտիկովին:

66կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը կիսաեզրափակչում զիջեց կորեացի Հանսու Ռյուին, իսկ բրոնզի համար պայքարում պարտվեց Արտյոմ Սուրկովին` Ռուսաստանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել