«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձը ինքը չի բողոքել»,-մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Տուժողին՝ Էդգար Սնխչյանին, ի դեպ, արդեն դուրս են գրել հիվանդանոցից: «Եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը դուրս ենք գրել Էդգար Սնխչյանին»,-տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել մեքենայի անվադողը:

Ավտովթարի ականատեսների խոսքով՝ վարորդն այնքան ուժեղ էր հարվածել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետև մոտ 40 մետր մի կողմ տարել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել