Tert.am–ը գրում է.
Փայլուն մազերով և հարթ, անկնճիռ դեմքով 51-ամյա բրիտանուհի Անջուլա Դեվին 20 տարով ավելի երիտասարդ տեսք ունի:
Ինչպես գրում է Daily Mail-ը` խոհարարուհին, ով երկու երեխայի մայր է, բացահայտել է երիտասարդ տեսքը պահպանելու իր գաղտնիքը և խոստովանում է, որ երբեք բժշկի դուրս գրմամբ դեղեր չի ընդունել:
Հնդկական խոհանոցի շեֆ խոհարարուհին բացահայտում է, որ պատրաստել սկսել է 10 տարեկանից` հոր օգնությամբ, այժմ իր խոհարարական դպրոցն ու բիզնեսն ունի, որը հնդկական համեմունքներ է մատակարարում Բրիտանիա:
Խոհարարուհին ներկայացնում է այն հնդկական համեմունքները, որոնք նպաստում են առողջության և գեղեցկության պահմանմանը` քիմիոն, համեմ, մանանեխի սերմեր, քաշմիրի չիլի, քրքում, կասիա, հիլ:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/09/08/chef-indian-spices/1784480
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



