Լաս-Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:
66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովի հետ:
գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ հաշիվն էր 2:2: Միհրանն առավելություն ուներ, քանի որ վերջինն էր միավոր վաստակել: Մրցավարը հանկարծ որոշեց պասիվության համար միավոր տալ Միհրանի մրցակցին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու հատկապես Միհրանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը բուռն դժգոհություն արտահայտեցին:
Գևորգյանը բողոքարկեց որոշումը, ստացավ դեղին քարտ բուռն դժգոհելու համար: Հաշիվը դարձավ 4:2: Այնուհետև մրցավարը որոշեց պարտեր իջեցնել հարությունյանին: Միհրանը ոչ մի կերպ չէր ենթարկվում խայտառակության աստիճանի հասնող կողմնակալ մրցավարի հրահանգներին: Վերջինս որոշեց դրա համար ևս 2 միավոր շնորհել Սուրկովին:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը 4:0 հաշվով առավելության էր հասնում կորեացի Հյուի նկատմամբ, բայց մրցավարը 2 անգամ 2 միավոր շնորհեց կորեացուն` իբր Միհրանի` գլխով հարվածի համար: Հոնքի պատռվածք էր ստացել հենց Միհրանը, քանի որ մրցակիցն անընդհատ գլխով հարվածներ էր հասցնում: Արդյունքում, գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով: Քանի որ վերջինը միավոր էր վաստակել կորեացին, նա դուրս եկավ եզրափակիչ:
Այսպիսով` Միհրան Հարությունյանը 2015թ. աշխարհի առաջնությունում մնաց առանց մեդալի: