Երիտասարդ զույգը բնակվում էր վարձակալած բնակարանում։ Մինչ այդ օրը հերթականությամբ վառվել էին ննջասենյակի ջահի վրայի 6 լամպերից 3–ը։ Չորրորդի վառվելուց հետո տղան որոշեց վերջապես փոխարինել դրանք նորերով։

Գնեց նոր լամպեր, տեղադրեց, բայց դրանք չմիացան։ Բայց խնդիրը լամպերից չէր։ Այդժամ որոշեց հոսանքազրկել բնակարանը, քանդել ջահն ու ստուգել՝ արդյո՞ք այն սարքին է։

Դեռ նոր էր սկսել քանդել այն, երբ այսպիսի տարօրինակ սարք գտավ դրա վերևի փակ հատվածում։

Սկզբում որոշեց, որ դա կարգավորիչի պես մի բան է, որով հնարավոր է առանց բնակարանը հոսանքազրկելու անջատել ջահը։ Այդ տարբերակը տղային էլ շատ դուր եկավ, բայց նա որոշեց, այնուամենայնիվ, բացել այն։

Եվ ահա, թե ինչ գտավ ներսում.... Պարզվեց՝ դա գաղտնալսող սարք է, որը հավանաբար տեղադրել էր տան տիրուհին, ով, ի դեպ, ամուսնացած չէր։

Հաջորդ օրը ևեթ երիտասարդ զույգերն ազատեցին բնակարանը` անջատելով, բայց նույն տեղում թողնելով գաղտնալսող սարքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել