Tert.am-ը գրում է.

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում պլաստիկ վիրահատության ենթարկված տղամարդը կրակ է բացել հիվանդանոցում:

Իր վիրահատությունից դժգոհ հիվանդը վիրավորել է գլխավոր բժշկի տեղակալին, ապա ինքնասպան եղել: Բժիշկը հարձակումից հետո ենթարկվել է վիրահատության:

Իրավապահները ասում են, թե վիրահատությունից հետո տղամարդը շատ հանգիստ իր զենքը փաթաթել է կտորով, անցել անվտանգության աշխատակիցների մոտով, կրակել բժշկի կրծքին, ապա` ինքն իրեն:

Հայտնի է, որ ավելի վաղ այդ տամարդը նույն հիվանդանոցում 2 անգամ քթի պլաստիկ վիրահատություն է արել, ապա 2013-ին` ականջների պլաստիկ վիրահատություն, սակայն էլի դժգոհ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել