Հաղթանակը երես է թեքել մեր հավաքականից, ի տարբերություն Սերբիայի հավաքականի խաղի, այսօր մեր տղաներն ավելի մարտունակ էին տրամադրված, սակայն վճռական պահերին գրոհը չէին կարողանում տրամաբանական ավարտին հասցնել, նորից լավ խաղ ցուցադրեց Կասպարովը, ով արժանի փոխարինողն է Բերեզովսկու: Ընտրական փուլը այսպես թե այնպես մեր դժգույն, վատ ցուցանիշներով ենք ավարտում, նույնիսկ եթե Ալբանիային հաղթենք: Շատ կարևոր է, որ ճիշտ հետևություններ արվեն ֆուտբոլի պատասխանատուների կողմից, և ամենևին կարևոր չէ՝ ով կմարզի հավաքականը, կարևորը ֆուտբոլիստների հոգեբանական և ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստվածությունն է, ամեն խաղին աշխարհի եզրափակչի խաղի նման խաղ ցուցադրելն է: Եվ մի նկատառում էլ. ընտրական մրցաշարից առաջ բարձրագոչ հայտատարություններով հանդես չգալ, լինել ավելի «դիվանագետ» և ունենալ հստակ մարտավարություն և ռազմավարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել